կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 14:42
Մշակույթ

Աշխարհը` վերածված կտավների

Աշխարհը` վերածված կտավների

Մարտի 20-ին «Գասպարյան-արտ ստուդիա» ՀԿ-ի մանկական արվեստի զարգացման կենտրոնում տեղի կունենա նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես:

 

«Գասպարյան-արտ ստուդիա» ՀԿ-ի հիմնադիր, նկարիչ Կարեն Գասպարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպել են ՀԿ-ի հիմնադիրներ` նկարիչ Կարեն Գասպարյանը, նկարիչ Վահե Գասպարյանը եւ նկարիչ-գոբելենագործ Կարինե Պետրոսյանը:

 

Ըստ նրա` կցուցադրվեն կենտրոնի սաների աշխատանքները` գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա, դեկորատիվ դիզայն, գոբելենագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմություն, ազգագրություն:

 

«Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել մանկական արվեստը եւ երեխաների գեղագիտական դաստիարակությունը կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում: Հաշվետու ցուցահանդես է լինելու, այսինքն` կենտրոնում երեխաների ստացած գիտելիքների հանրագումարն է ցուցադրվելու»,- ասաց Գասպարյանը:

 

Ի դեպ, կենտրոնն ունի 5-14 տարեկան շուրջ 150 աշակերտ: