|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Բրիտանական «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ» (IISS) կազմակերպությունը հրապարակել է «The Military Balance 2013» ամենամյա զեկույցը, որում ներկայացվում է աշխարհի մոտ 160 պետության ռազմական և պաշտպանական ներուժը:
«Ռեգնում» գործակալությունը գրում է, որ բրիտանացի փորձագետները նշում են, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ֆինանսական լուրջ միջոցներ են ներդնում ռազմական ոլորտում: Մասնավորապես` ՀՀ-ն տարեկան 400 մլն դոլարի ծախս է անում, իսկ Ադրբեջանը` 1 միլիարդ 770 միլիոնի, ինչը 90 միլիոնով ավելի է 2011-ին արված ծախսի համեմատ:
Սակայն բրիտանացիները նշել են նաև, որ անկախ ֆինանսական ներդրումների չափից` հայկական բանակն իր մարտունակությամբ գերազանցում է ադրբեջանական բանակին:
Նշվում է, որ ՀՀ զինվորականները պրոֆեսիոնալ են և հստակորեն պատկերացնում են իրենց առջև դրված խնդիրները: Սրա հիմքում պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների աճն է: Որպես թույլ կողմեր` բրիտանացի փորձագետները նշել են ռազմաօդային պաշտպանությունը, ինչպես նաև բանակում առկա կոռուպցիոն տարրերը և ֆինանսական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը: