Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր` մարտի 16-ին, ժամը 15.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլվո» մակնիշի 71 RR 071 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 03 UL 193 պետհամարանիշի և «ՎԱԶ 2109» մակնիշի 02 SL 109 պետհամարանիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «ԳԱԶել» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվելով` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից հողատարածք:
ՃՏՊ-ի հետևանքով «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1979թ. ծնված Մելսիկ Բալասանյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1979թ. ծնված Ներսես Ալեքյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև` «Արմենիա» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհահատվածի սահմանազատման և լվացման աշխատանքներ: