Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը քննադատել է մարտի 10-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների ձերբակալությունը. հայտնում է Contact.az-ը:
«Ես մամուլում տեսա, որ իշխանությունները ձերբակալել են մի քանի երիտասարդ ակտիվիստների, որոնցից 3-ը, հակառակ միջազգային ստանդարտների` հեռուստատեսությամբ ցուցադրել են, որ խոստովանել են իրենց մեղքը: Ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է ջրային զենք և ռետինե գնդակներ` ցուցարարներին ցրելու համար: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները և խաղաղ հավաքների անցկացումը, ապահովի օրենքի գերակայությունն ու հասարակության հետ երկխոսությունը»,- նշել է դեսպանը: