|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտող, նրա արևով երդվող ՀՀԿ-ական տատիկի մասին Yerkir.am-ն առիթ ունեցել է գրելու:
Այս անգամ էլ ՀՀԿ-ական տատիկն իր դերի մեջ էր: Քիչ առաջ նա մոտեցավ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին և սկսել անպատվել` ասելով, որ ժողովուրդն արդեն ընտրել է իր նախագահին:
Հովհաննիսյանի թիմակիցները ոստիկաններին խնդրեցին հեռացնել կնոջը, ինչը դժվարությամբ հաջողվեց. կինը դիմադրում էր:
Yerkir.am-ի հետ զրույցում տատիկը նշեց, որ առաջիկայում ջրի երես է հանելու իր մոտ գտնվող դեղնած թղթերը, իսկ թե դրանք ինչ բացահայտումներ են, տատիկը հրաժարվեց պատասխանել՝ զայրացած ասելով, թե բոլորը հայրենասեր են դարձել, բոլորը լրագրող-օպերատոր են դարձել ու սկսել հարցեր տալ: