|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը չի պատժի ակումբի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին` երեկոյան ուշ ժամի` գիշերային ակումբ գնալու համար:
Ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում ֆուտբոլիստների` գիշերային ակումբներ հաճախելու մեջ. «Ես չեմ կարող արգելել ֆուտբոլիստներին արգելել այցելել և պարել ակումբներում: Դա նրանց օգնում է մի քիչ հանգստանալ և լիցքաթափվել: Հակառակ դեպքում` Միլանի գիշերային ակումբները առանց այցելուների կմնան:
Ինչ վերաբերում է Բալլոտելիի` անհատական ծրագրով մարզվելուն. նա թեթև վնասվել էր «Ինտեր»-ի հետ խաղի ժամանակ: Հուսանք` նա կվերականգնվի մինչև «Լացիո»-ի հետ հանդիպումը»,- ասել է իտալացին: