Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ավան վարչական համայնքում Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայն է հավաքել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը: Թիվ մեկ ընտրատարածքում, ինչպես Yerkir.am-ին հաղորդեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, Սերժ Սարգսյանը ստացել է 15383 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 15752 ձայն: Ուշագրավ է, որ թեեւ պաշտոնական տվյալներին, Ավան վարչական համայնքի պատասխանատուները շարունակում են պնդել, որ Սերժ Սարգսյանն Ավանում հաղթել է:
Այսօր էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը, նախ հայտարարեց, որ գոհ է գրանցված արդյունքներից, հետո էլ վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը թիվ մեկ ընտրատարածքում հաղթել է:
Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ավելի քիչ ձայներ է հավաքել, քանի ինքը` ժամանակին՝ խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Դե սենց ասեմ` Ավանը հաղթել է, Նոր Նորքը հաղթել է, այսինքն` գումարելիների տեղերը գումարում ես, գումարը չի փոխվում, նորմալ է»:
Լրագրողների համառ դիտարկումներին ի պատասխան, որ Ավանի ընտրատեղամասերում Սերժ Սարգսյանը պարտվել է, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Չէ, Ավանը չի պարտվել, Ավանը հաղթել է: Արդեն ասեցի, գլխավորը հաղթանակն է, թե որքան ձայնով է այդ հաղթանակը, դա այդքան էլ էական չէ»:
Ռոբերտ Սարգսյանն այդպես էլ չասաց, թե ինչպես պատահեց, որ Սերժ Սարգսյանն իրենից քիչ ձայներ հավաքեց: Բայց հարցին, թե հնարավո՞ր է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվի, ծիծաղելով պատասխանեց՝ չէ: