|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով նախընտրական և հետընտարական իրադարձությունները, առանձնացրեց ՀՀ նախագահի 4 թեկնածուների:
Նա կարևորեց Անդիրաս Ղուկասյանին` որպես նախագահի թեկնածու, ով ասել էր, որ ցանկացած արդյունքի դեպքում այս ընտրությունները չի ընդունի: Առանձնացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին և նրա դեմ իրականացված մահափորձը` նշելով այդ կրակոցների վերաբերյալ իր վարկածը, ըստ որի` դրանով կասեցրեցին նախագահական ընտրության երկրորդ փուլի հեռանկարը:
Գուրգեն Եղիազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին տրված այդքան շատ ձայների իր բացատրությունն ունի. «1.5 միլիոն կիսասոված ժողովուրդ չէր գնա իրեն կեղեքողներին ձայն տալու»:
Հարցին` արդյոք տեսնո՞ւմ է ՀԱԿ-ի և Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի միջև նմանություն, Եղիազարյանը պատասխանեց, որ չի տեսնում, քանի որ իրենք առարկայացված ասում էին` ինչ են ուզում, ինչ են անում և ուր են գնում: Բայց Րաֆֆիի կողքին տեսնում է ավյունով լի երիտասարդություն, ովքեր կարող են լուրջ փոփոխություններ անել: