|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ճապոնիայի նախկին վարչապետ Յոսիրո Մորին Մոսկվա է ժամանել` գործող վարչապետ Սինձե Աբեի այցը կազմակերպելու համար: Քաղաքական գործիչը ներկայիս վարչապետի նամակն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. տեղեկացնում է РБК-ն:
Մորին չի հայտնել լրագրողների նամակի բովանդակությունը` բացատրելով, որ այն գաղտնի է: «Միակ բանը, որ կարող եմ ասել, վարչապետ Աբեն մեծ կարեւորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ ցանկանում է այս տարի այցելել ձեր երկիր»,- հավելել է նա` նշելով, որ ավելի քան 10 տարի է` Ճապոնիայի կառավարության որեւէ ղեկավար չի այցելել Ռուսաստան, եւ այդ իրադրությունը նորմալ համարել չի կարելի:
Սպասվում է, որ առաջիկա այցի ընթացքում քննարկվելիք կարեւորագույն հարցը լինելու է Կուրիլյան կղզիների հիմնախնդիրը: