կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 11:00
Քաղաքական

ՀՀԿ-ի հանրահավաքը չի կայանա

ՀՀԿ-ի հանրահավաքը չի կայանա

Ինչպեւս եւ կանխատեսվում էր, ՀՀԿ-ի` այսօր նախատեսված հանրահավաքը, ամենայն հավանականությամբ, չի կայանա:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Փաստորեն, մեր հավաքը դարձավ արկածախնդիրների ցանկություն, որոնք փորձում են կրկին մոլորեցնել ժողովրդին, փայլուն հասարակությունը դարձնել զայրացած ամբոխ եւ ավելացնել իրենց կշիռը: Իմ կարծիքով` ամեն ինչ կարելի է անել, որ ժողովրդի այն փոքր մասը, որը չի ընդունում մեծամասնության կարծիքը, վերջիվերջո, անիմաստ, պատեհապաշտ մոտեցումները հասկանա եւ զերծ մնա: Որեւէ մեկը չի պատրաստվում թույլ տալ, որ իրագործվի ցանկություն, երազանք, որը բոլորովին կապ չունի ընտրությունների արդյունքների հետ»:

 

Մեր զրուցակիցը հայտարարեց նաեւ, որ ամեն ինչ կանեն, որպեսզի «զայրացած ժողովուրդն ինքը մերկացնի արկածախնդիր, մոլագար վերաբերմունքը»:

 

 

«Այսպիսի վրիժառու պայմաններում զոհեր պահանջող անհատների ջրաղացին չենք ցանկանում ջուր լցնել»,- հայտարարեց Սահակյանը: