կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 14:21
Քաղաքական

Քվեախցիկի հետեւի պատին փակցված են եղել հայելիներ

Քվեախցիկի հետեւի պատին փակցված են եղել հայելիներ

Արտաշատի թիվ 17/01 ընտրատեղամասում ժամը 13։50-ին դիտորդի կողմից արձանագրվել են մի քանի դեպքեր, որ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկել. Տեղեկացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

 

Կազմակերպության դիտորդները հայտնել են, որ ժամը 09:00-10:00-ն ընկած ժամակահատվածում Գավառի թիվ 22/15 ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ: Քվեարկելուց հետո, նույն կնոջ ուղեկցությամբ, ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100 մ հեռու կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ-որ նշումներ է կատարում, եւ ընտրողները հեռանում են:

 

Քվեախցիկում միաժամանակ երկու հոգու ներկայություն է գրանցվել նաեւ ժամը 13:04-ին` Արտաշատի թիվ 17/1 ընտրատեղամասում: Պարզվել է դուստրն օգնում է մորը քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է:

 

ՔՀԻ դիտորդին «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետեւի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությանը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ` հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:

 

Աղբյուրը` www.hra.am