կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-16 19:32
Քաղաքական

Սերժ Սարգսյանը՝ Մովսես գյուղի միջադեպի մասին

Սերժ Սարգսյանը՝ Մովսես գյուղի միջադեպի մասին

Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպեց Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ: Ի տարբերություն Երեւանի այլ համայնքների, կենտրոնցիների հարցերը Սերժ Սարգսյանին բավականին շատ էին:

 

Հարց տվողների թվում էր նաեւ ՀՀԿ-ական  պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նրա հարցը սահմանամերձ գյուղերի մասին էր:

 

Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը հարցին պատասխանելու ընթացքում անդրադարձավ նաեւ Մովսես գյուղի բնակիչներից մեկի հետ հայտնի զրույցին, որը մեծ աղմուկ բարձրացրեց ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում:

 

Հիշեցնենք, որ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանը, ի պատասխան տարեց մարդու դիտարկման, թե ամենամեծ խնդիրն այն է, որ«գյուղը դատարկվում է, էրեխեքը Ռուսաստանում են», հայտարարել էր. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Իսկ երբ տարեց մարդը նշել էր, որ եթե «զավոդ» լիներ, աշխատեին, չէին գնա, նախագահը նախ իր զարմանքն էր հայտնել, որ գյուղում «զավոդ» կարող է լինել, հետո էլ ասել էր. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի'կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի` ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»:

 

Այսօր նախագահը բացատրեց, որ այդպես էր խոսում, որովհետեւ մարդը չէր հասկանում, որ «Մովսես գյուղում չեն կարող արդյունաբերություն զարգացնել»:

 

Նախագահի բացատրությունները՝ տեսանյութում: