ՀՀ քաղաքացու անձնագիր ստացավ ավելի քան 200 լիբանանահայ
Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն. դեսպան Աշոտ Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերի ՀՀ քաղաքացու անձնագրեր է հանձնել:
Վերջին շաբաթների ընթացքում դեսպանատունը ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում: