«Սիրիայից՝ Հայաստան. գտնված Հայրենիք» ֆիլմը «Կամուրջ» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) հայկական հրատարակության խմբագրության՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախ կատարած աշխատանքային այցի արգասիքն է: Այս ֆիլմի գլխավոր հերոսները Սիրիայից պատմական Հայրենիք տեղափոխված հայերն են:
«Ֆիլմի ստեղծման նպատակն էր կրկին հանրության ուշադրությունը հրավիրել այս մարդկանց հիմնախնդիրների վրա: Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարության, բարեգործական կազմակերպությունների և անհատ մարդկանց աջակցությանը՝ նրանք, միևնույն է, թե' բարոյական և թե' ֆինանսական աջակցության կարիք ունեն: Ցանկացած օգնություն, որ կտրամադրվի այս ընտանիքներին, կօգնի նրանց համոզվել իրենց կատարած ընտրության ճշտության մեջ: Չէ՞ որ նրանք չեն գնացել Կանադա, Եվրոպա կամ Ամերիկա, այլ եկել են մեր վերամիավորված հողերը, որոնք ազատագրվել են հազարավոր մարդկային կյանքերի և որբ մնացած երեխաների գնով»,- նշված է հեղինակների տարածած հաղորդագրության մեջ: