| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Փետրվարի 7-ին` Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն:
Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառման ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը տոնը հայորդիների ուխտի նորոգության օր նկատեց` ներշնչվելու և ապրելու Վարդանանց սխրանքով, նրանց օրինակով առաջնորդվելու և իրականացնելու իրենց առաքելությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Վարդանանց արյունով սրբագործվեց հայրենի հողը, կերտվեց հայ ժողովրդի հարատևության խորհուրդը` ապրելու և գործելու հանուն Հայրենիքի և հավատքի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին կյանքում ընթանալ Վարդանանց ոգով, որն իր մեջ կրում է հայրենասիրության ու աստվածսիրության խորհուրդը, և տոնի խորհուրդը նկատելով որպես իրենց ուղղված Վարդանանց պատգամ` այն կենսագործել ամենօրյա կյանքում: