Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Վերջին օրերին և հատկապես` երեկ, Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրերն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների, այն է` հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն. գրված է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքում:
Սակայն ինչպես երեկ, այնպես էլ վերջին շրջանում հարևան երկրի զինուժի շարքերում, իրոք, արձանագրվել են մահվան ելքով մի շարք դեպքեր, որոնց իրական պատճառները անհրաժեշտ է բացատրել ոչ թե, ինչպես իրենք են ներկայացնում, հայկական ուժերի նախահարձակ գործողություններով, այլև ադրբեջանական բանակում պարբերաբար տեղ գտնող ոչ կանոնադրական փոխհարաբերություններով և դրանցով պայմանավորված բարձիթողի վիճակով: Այն, որ միայն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժում արձանագրված կորուստների թիվն, ըստ իրենց մամուլում տեղ գտած տվյալների, արդեն անցել է 10-ի սահմանը, հենց փաստում է վերոնշյալ իրողության մասին:
«Իսկ ինչ վերաբերում է Բաքվի կողմից հայկական ուժերին հասցեագրվող անհիմն մեղադրանքներին, ապա կարող ենք հավաստիացնել, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնում հրադադարի ռեժիմի պահպանման պահանջներին և պատասխան գործողությունների են դիմում բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: