|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ ալ Դիբեյբայի դեմ մահափորձ է իրականացվել. կառավարության ղեկավարը չի տուժել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով հյուսիսաֆրիկյան երկրի աղբյուրների։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ անհայտ անձինք կրակել են կառավարության ղեկավարի մեքենայի վրա, հետո՝ դիմել փախուստի։
Հանցագործների ինքնության մասին տեղեկություններ դեռ չկան։
Լիբիայի գլխավոր դատախազությունը հետաքննում է հարձակումը։