|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քրդական բանվորական կուսակցության դեմ 30-ամյա զինված դիմակայության ընթացքում Թուրքիան մոտ 400 մլրդ դոլար է ծախսել. այսօր նահանգապետերի ընդհանուր հավաքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եթե չլիներ այս ահաբեկչական աղետը, այսօրվա Թուրքիան չէր լինի, կլիներ բոլորվին այլ Թուրքիա: Հիմա մենք ե'ւ ահաբեկչության դեմ կշարունակենք պայքարել, ե'ւ մեր նպատակները հետապնդել: Հենց նվազեցնենք ահաբեկչությունը, կարող ենք այնպիսի առաջընթաց ունենալ, որը լրիվ այլ կլինի»,- ըստ РИА Новости-ի` հայտարարել է նա:
Էրդողանի խոսքերով` ահաբեկչության դեմ պայքարը չի թուլացվի: