կարևոր
1924 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-11 13:02
Աշխարհ

Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասը լուսավորվել է Իսրայելի դրոշով

Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասը լուսավորվել է Իսրայելի դրոշով

Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասը լուսավորվել է Իսրայելի դրոշով` ի նշան համերաշխության։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ում հրապարակել է դարպասի լսանկարն ու գրել՝ «Համերաշխություն Իրայելի հետ»։

Նախօրեին Բեռլինի դարպասների մոտ երկու հազար մարդ է հավաքվել՝ ցույց տալու, որ համերաշխ են Իսրայելի ժողովրդի հետ։ Ակցիայի մասնակիցները Մերձավոր Ալևելքից պահանջել են դադարեցնել օգնություն տրամադրել ու զենք մատակարարել պաղեստինցիներին։

Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգներն էլ ընդգծել է, որ Բեռլինը լիովին աջակցում է Թել Ավիվին։