Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Facebook-ում գրում է.
«Դատելով վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումներից, այն է՝ հրաձգային զինատեսակներից խախտումներ և այս գիշեր դիվերսիոն- հետախուզական ներթափանցման գործողության փորձ, տպավորություն է ստեղծվում, որ ապրիլյան չորսօրյա առճակատումից հետո, երբ, կարծես թե, կողմերը գտնվում են բանակցային գործընթացի մեջ, հակառակորդը կրկին որդեգրել է նախահարձակ մարտավարություն: Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, գրեթե հասկանալի է, իսկ թե որքանով է այն արդյունավետ, դժվար է ասել... Դժվար է, քանի որ զարգացումների նման տրամաբանությունը տանում այն վիճակին, որում փաստացի կայինք մինչև ապրիլի 1-ը... Այսինքն՝ դիպուկահարային պատերազմ, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր, հետո՝ երևի թե, նաև ականանետային ու հրետանային արկակոծումներ ... Ստացվում է Ադրբեջանում շարունակում է իշխել այն սուլթանական մտածելակերպը, որն անընդունակ է ականջալուր լինելու հին ու բարի իմաստախոսությանը՝ «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում...»: Իսկ գուցե նրանք կարծում են թե գետն արդեն մի անգամ անցել են... Դե ինչ, Տերն իրենց հետ, կարևորն այն է, որ մենք մեր սխալ քայլերով նրանց չօգնենք...»: