Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե 2008 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ գրասենյակում ասեղ գցելու տեղ չէր լինում, անշլագ ու բրոունյան շարժում էր թե' միջանցքներում, թե' սենյակներում եւ թե' դրսում, հիմա, Սեւակի խոսքերով, «լռություն է` խորունկ-խորհրդավոր». գրում է «Հրապարակը»:
Այդպիսի լռություն էր ՀՀԿ շտաբում նաեւ մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետեւ իրական շտաբը ոչ թե ՀՀԿ-ում, այլ Բաղրամյան 26-ում էր: Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել. որ «շեֆը գար, շքեղ կլիներ»,- ասացին: Ինչից էլ Հովիկ Աբրահամյանը բավականին նեղվել է, որն էլ ՀՀԿ-ում հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տվել: Ի դեպ, ՀՀԿ շտաբում, ի տարբերություն 2008-ի, գրեթե չի լինում Ռուբեն Հայրապետյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ այսքան ժամանակ մեկ անգամ է «երեւացել»: Փոխարենը՝ հաճախացել են սեղանների շուրջ կերուխումերը. չէ՞ որ այս անգամ առանձնապես աշխատելու կարիք էլ չկա, իսկ հանդիպումների Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին չի տանում: Երեկ եւս իշխանական վերնախավը՝ Բանակի օրվա առիթով, կերուխումի էր Ծառուկյանի «Օջախում»: