|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոսկվայի հարավարեւմտյան մասում կառուցվող շենքի նկուղում երեկ բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է նաեւ ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Տուժածը 30-ամյա Նորայր Աբրահամյանն է, ով այժմ դուրս է գրվել հիվանդանոցից:
РИА Новости-ի գործակալության հաղորդմամբ` հրդեհի հետեւանքով մահացել է Տաջիկստանի 10 քաղաքացի, եւս 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շենքի կառուցումն իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից: Նշվում է, որ շենքն արդեն շահագործման էր հանձնվել, սակայն ապահովված չէր հակահրդեհային անվտանգության միջոցներով: