|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիության դեմ իր բողոքն է հայտնել մեկ այլ երկիր: Ճգնաժամից ամենաշատ տուժած երկրներից մեկի` Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հայտարարել է, որ երկիրը հնարավոր է՝ գոյություն չունենա որպես անկախ պետություն, եթե հետևի Եվրամիության հրահանգներին:
«Տնտեսական ճգնաժամին հաջորդեց կայունություն, և Լատվիան ձեռք բերեց միջազգային հեղինակություն, սակայն հարկավոր է ուշադիր հետևել՝ որտեղ ենք մենք հիմա և ինչ ենք անելու ապագայում։ Հարցը, թե մենք ինչպես ենք առաջ շարժվելու, ավելի քան լուրջ է։ Ընկնելով Եվրամիության հրահանգների կատարման արդյունքների բարելավման հետևից՝ Լատվիան հնարավոր է՝ գոյություն չունենա որպես անկախ պետություն»,- հայտարարել է նախագահը: