կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 12:11
Քաղաքական

Ինչի՞ց է վախեցած Սերժ Սարգսյանը

Ինչի՞ց է վախեցած Սերժ Սարգսյանը

Երեկվանից ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում է Սյունիքի մարզում:

 

Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ նրա հանդիպումներին, հավաքներին, խորհրդակցություններին մասնակցելու համար դեռ անցած շաբաթվանից են Սյունիքում սկսել պատրաստվել: Մասնավորապես` Սերժ Սարգսյանի շտաբների աշխատակիցները, բացի այն, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգել են ներկա գտնվել հանդիպումներին, նաեւ որոշ դեպքերում հանձնարարել են, որ այդ աշխատակիցների անձնագրային տվյալները նախօրոք գրանցվեն, որպեսզի հետո հատուկ հրահանգով հստակեցվի, թե նրանցից ով կարող է մասնակցել հանդիպումներին, ով` ոչ:

 

Իսկ, օրինակ, Սիսիանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ներկայացողները դահլիճ մտնելու համար ստիպված են եղել մետաղորսիչներով ստուգում անցնել, որպեսզի նախագահի անվտանգության աշխատակիցները համոզվեն, որ իրենց հետ վտանգավոր իրեր ներս չեն տանում:

 

Մեր աղբյուրի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանի անվտանգության պատասխանատուներն ակնհայտորեն ինչ-որ բանից վախեցած են, եւ հանդիպումների ամբողջ ընթացքում շատ լարված տեսք են ունենում: