Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի աջ ձեռքը` Ջո Բայդենը, երկու անգամ ստանձնել է փոխնախագահի պաշտոնը, երկու դեպքում էլ անհարմար դրության մեջ հայտնվել: Համացանցում տարածվել է ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի երդմնակալության ժամանակ փոխնախագահ Բայդենի ելույթի այն հատվածը, որտեղ պաշտոնյան իրեն նախագահ է անվանել:
«Ես հպարտ եմ լինել ԱՄՆ-ի նախագահը»,- ասել է Ջո Բայդենը եւ միայն ներկաների բարձր ծիծաղից հետո ուղղել իր սխալը:
Բայդենի այս հայտարարության մեջ լրագրողներն ակնարկ են տեսնում` ենթադրելով, որ Բայդենը հնարավոր է` իր թեկնածությունն առաջադրի 2016 նախագահական ընտրություններում:
Օբամայի պաշտոնավարման առաջին շրջանի ժամանակ էլ տեսախցիկն արձանագրել էր՝ ինչպես է նախագահի ելույթին հետեւող Բայդենը քնով անցնում: Փոխնախագահը լեզվի այլ սայթաքումներ էլ է թույլ տվել: Վերջերս ելույթներից մեկի ժամանակ նա մոռացել էր ԱՄՆ նախագահի անունը: Բայդենը նաեւ շփոթում է ԱՄՆ նահանգների թիվը, վարչակազմի աշխատակիցների ստույգ պաշտոնները եւ այլն: