Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի խուլերի միավորման անդամները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ինքնահռչակ նախագահ Գրիգոր Գրիգորյանի: Հասարակական կազմակերպության անդամները պնդում են, որ Գրիգոր Գրիգորյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել իրավաբանական անձանց ռեգիստր: Նրանք այս պահին գտնվում են ռեգիստրի գործակալության շենքում` լսումներին մասնակցելու նպատակով:
«Անուշ Մկրտչյան անունով մի անձ դիմում է ներկայացրել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, թե իբր «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության կողմից 2019 թ. հուլիսի 2-ին անցկացվել է արտահերթ համագումար, որի արդյունքում նոր նախագահ է ընտրվել Գրիգոր Գրիգորյանը, ինչպես նաև կանոնադրության փոփոխություններ են կատարվել: Այդ մասին Մարինե Հարությունյանը, որն այս պահին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի գործող նախագահն է, ՀՀ ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է տվել, որովհետև, ըստ նրա, որևէ արտահերթ համագումար տեղի չի ունեցել, որևէ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել, և ինքը Անուշ Մկրտչյան անուն-ազգանունով որևէ անձի չի ճանաչում, որին լիազորած լինի: Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում, այս պահին էլ եկել ենք` ներկայանանք լսումներին»,- նշեց գործով փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Կազմակերպության անդամ, բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով էլ` իրենք Գրիգոր Գրիգորյանի հետ շատ վաղուց են հանդիպել. «Բայց խուսափել է մեզ հետ խոսելուց, չի համաձայնել, մինչև օրս չենք հանդիպել»,- նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն բաց նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով աջակցել ՀՀ-ում իրենց խախտված իրավունքների վերականգնման և տարիներ շարունակ ճգնաժամի մեջ գտնվող կազմակերպության վերածննդի հարցում:
Մանրամասներին կարող եք հետևել Tert.am-ի` ուղիղ հեռարձակվող տեսանյութում: