կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 14:51
Հասարակություն

Լույս է տեսել լիբանանյան ''Ազդակ'' օրաթերթի տարեվերջյան բացառիկ համարը

Լույս է տեսել լիբանանյան ''Ազդակ'' օրաթերթի տարեվերջյան բացառիկ համարը

«Հայաստանյան մամուլում նման բան չկա, որ օրաթերթերը, շաբաթերթերը տարեվերջյան մի համար ունենան եւ դրանում ներառեն անցնող տարվա բոլոր կարեւորագույն իրադարձությունները ու անեն որոշակի կանխատեսումներ հաջորդ տարվա վերաբերյալ: Ենթադրվում է, որ կլինի դա, այն հարազատ է միջազգային մամուլին: Սրանք միայն գրքեր չեն, այլ կարեւորագույն տարեգրություններ»,- «Ազդակ»-ի՝ Երեւանում կայացած բացառիկ համարի շնորհանդեսին ասել է թերթի թղթակից Թաթուլ Հակոբյանը:

 

«Ազդակը» տարվա ընթացքում մի քանի նման բացառիկ համարներ է ունենում՝ տարբեր թեմաների վերաբերող:

 

«Մենք ներքաղաքական շահերով չէ, որ շարժվում ենք, թեմաները չենք թողնում լուսանցքի վրա: Մշակույթը պատկանում է ամբողջ հայությանը եւ ամբողջապես տեղ է գտնում մեր էջերում: «Ազդակը» ընդգրկուն թերթ է, դուրս է գալիս նեղ օրաթերթի սահմաններից, եւ սա ունի հանրագիտարանային բնույթ»,- ասել է օրաթերթի մշակութային բաժնի ղեկավար Մովսես Հերկելյանը:

 

«Ազդակ» օրաթերթի բացառիկ համարում ներառվել են շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, որոնք արծարծում են հայությանը հուզող բազմաթիվ խնդիրներ՝ սիրիահայության տագնապ, հայություն եւ Հայ դատ, մշակույթ եւ արվեստ, Հայ գրքի 500-ամյակ, Հայաստանի ներքաղաքական զարգացումներ: