|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունեց Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
Ներկա էին նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից: Հանդիպման ընթացքում գնահատական տրվեց Արևելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել է մասնակից երկրների երեք խումբ` երկրներ, որոնք ստորագրել են, երկրներ, որոնք դեռ չեն ստորագրել, և երկրներ, որոնք չեն ստորագրել, բայց միացել են Մաքսային միությանը՝ Հայաստանը և Բելառուսը:
Քննարկվեցին Եվրոպական Միության հետ այս երեք խմբերում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ հարցեր: