|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը որեւէ համատեղ ծրագիր չունեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով. ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Լրագրողի խնդրանքին ի պատասխան` մեկնաբանել «ռուս-ամերիկյան ծրագրի նկատմամբ սիրիական կողմի վերաբերմունքը», Լուկաշեւիչը նշել է, որ նման ծրագիր չի եղել ու չկա: Ըստ նրա`նման բան նույնիսկ չի քննարկվել. տեղեկացնում է РИА Новости-ն:
Լուկաշեւիչի խոսքերով` սիրիական կողմի հետ քննարկվում են ժնեւյան պայմանավորվածությունները:
Նշենք, որ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բարհիմին Սիրիայի նախագահին եւ ընդդիմությանը նոր նախաձեռնություն է ներկայացրել, որն, ըստ նրա, համաձայնեցվել է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ: