|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին` Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանել է. «Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց, մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը`Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչև այսօր ո'չ Գ. Բեգլարյանը, ո'չ Արամը որևէ հայտարարություն չեն արել: Չի եղել ոչ մի ձայնագրություն և վկայություն: Իսկ բոլոր խոսակցությունները հեռուստատեսությամբ և մամուլում նախագահի խոսնակի կողմից հերքվել են մեկ օր անց»:
Բեգլարյանը հավաստիացրել է, որ ծեծ ու առևանգում ևս չի եղել. «Քանի որ ինֆորմացիան սխալ գնաց, մարդիկ մտածում էին, որ Կանդայանը «Մետաքս»-ի նկուղներում է, որ նրան գողացել, տարել են Հայաստանից դուրս կամ որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ նորմալ զրուցում էինք... Թեյ էլ ենք խմել նույնիսկ: Իմիջիայլոց, ասեմ` հաճելի, նորմալ զրուցակից է»: