Սեյրան Օհանյանը` քաղաքական գիտությունների թեկնածու
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել պարոն Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան. այս մասին գրված է Քաղաքական գիտությունների դոկտոր /ՌԴ/, Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր /ԱՄՆ/, Քաղաքական գիտությունների գծով ԱՌՀԻ-ում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հաղորդագրության մեջ: