Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ մինչեւ 2025 թվականը ղազախական այբուբենում կիրառվելու են լատինական տառերը. տեղեկացնում է РБК-ն:
«Մենք հետագայում էլ հետեւողականորեն կիրագործենք պետական լեզվի զարգացմանն ուղղված միջոցառումներ»,- ասել է նա` ղազախ ժողովրդին ուղղված ուղերձում:
Նախագահը նշել է, որ առաջնահերթ է համարում ղազախերենը ժամանակակից տեղեկատվության լեզու դարձնելը: Ներկայումս ղազախերենը ռուսերենին հավասար կիրառվում է պետական հաստատություններում, սակայն արդեն 12 տարի անց, ըստ Նազարբաեւի, «ղազախերենը կդառնա համատարած շփման լեզու»:
Միաժամանակ, Նազարբաեւը կոչ է արել ակնածանքով վերաբերվել ռուսերենին, քանի որ այդ լեզվի միջոցով են իրենց մտել համաշխարհային մշակույթ եւ գիտություն: Նաեւ կոչ է արել մեծ թռիչք կատարել անգլերենի ուսումնասիրման գործում, ինչը լայն հնարավորություններ կբացի:
Ղազախ պաշտոնյաների կարծիքով` լատինատառ այբուբեն ունենալը կօգնի հանրապետության բնակիչներին ավելի հեշտ սովորել անգլերենը, իսկ օտարազգիներին` ղազախերենը: Ներկայումս լատինատառ այբուբենից օգտվում են որոշ ղազախական արտասահմանյան համայնքներ, մասնավորապես ` Թուրքիայում: Կորեայում եւ այլ երկրներում բնակվող ղազախները կիրառում են արաբական գիրը: