|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երեկ երեկոյան Ստամբուլի «Սիլիվրի» բանտում մահացել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) բարձրաստիճան նախկին պաշտոնյա Քաշիֆ Քոզինօղլուն, որը բանտում էր հայտնվել «Էրգենեքոն» ընդհատակյա խմբի կազմում երկրում հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով:
Պաշտոնական վարկածով` Քոզինօղլուն մահացել է սրտի տագնապից: Նույն բանտախցում գտնվող մյուս բանտարկյալը հայտարարել է, թե նա սկսել է իրեն վատ զգալ ֆիզիկական վարժություններ կատարելուց հետո: Սակայն, ըստ թուրքական «Զաման»-ի, անմիջապես լուրեր են տարածվել, որ հետախույզին սպանել են, որպեսզի նա չկարողանա նոյեմբերի 22-ին հանդես գալ դատավարության ժամանակ եւ ցուցմունքներ տալ:
Ըստ թերթի` Քոզինօղլուի անձը պարուրված է գաղտնիքներով: 1986-ից, լինելով հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից, նա մարզել է ոստիկանության հատուկ ջոկատայիններին: 1987-ից օգնել է ստեղծել MIT-ի արտասահմանյան բաժինը, ուր էլ աշխատանքի է անցել: Ծառայության ընթացքում բազմիցս եղել է Աֆղանստանում: Թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ են եղել թուրքական մաֆիայի պարագլուխներից մեկի հետ նրա կապերի մասին: