|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ այցելել է Վանաձոր` մասնակցելու Ֆրանսիայի Հայ բժիշկների միության (UMAF) կողմից Լոռու մարզին ատամնաբուժական մեքենա նվիրաբերելու արարողությանը:
Ատամնաբուժական մեքենայի բացման արարողությունից հետո առողջապահության նախարարն ու Լոռու մարզպետը ծանոթացել են մեքենայի հնարավորություններին և նախատեսվող աշխատանքների ծավալին:
Նշենք, որ մեքենան Mitsubishi մակնիշի է (7 մ երկ.), ներառում է ատամնաբուժական աթոռ, թվային ռենտգեն սարք, ախտորոշման սարք, գործիքների լվացման և ախտահանման խցիկ` համալրված անհրաժեշտ սարքավորումներով: Շրջիկ ատամնաբուժարանն ունի նաև ընդունարան` հիվանդներին գրանցելու համար:
Մեքենայի վարորդը, ատամնաբույժը և բուժքույրը Հայաստանից են, սակայն առաջնորդվելու են միջազգային, մասնավորապես` ֆրանսիական չափորոշիչներով: Վերապատրաստումը կազմակերպվելու է տեղում:
Շրջիկ ատամնաբուժարանը սպասարկելու է Լոռու մարզի 113 համայնքի այն ազգաբնակչությանը, ովքեր կարիք ունեն նմանատիպ բուժօգնության, սակայն որոնց հասու չէ ստոմատոլոգիական բուժօգնությունը: Նախաձեռնության կազմակերպիչները առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու գյուղական բնակչությանը, հիմնականում` երեխաներին և ծերերին: