կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 11:58
Իրավական

Հանցագործը դիմադրություն է ցույց տվել

Հանցագործը դիմադրություն է ցույց տվել

Երեկ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը շենքերից մեկի բակից փախցրել են Էդգար Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

 

Նույն օրը ոստիկանները Հովտաշեն գյուղում հայտնաբերել են փախցրած ավտոմեքենան, որի ղեկին եղել է 26-ամյա Զավեն Խաչատրյանը: Վերջինս տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է ավտոմեքենայով փախչել, սակայն չի հաջողվել:

 

Խաչատրյանը, իջնելով մեքենայից, դանակով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին, ինչից հետո ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել: Ա. Խաչատրյանը, նետվելով մոտակա ջրատարը, փորձել է փախուստի դիմել, սակայն բռնվել է օպերատիվ խմբի կողմից:

 

Դանակն առգրավված է: Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: Ա. Խաչատրյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: