Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 6-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միությունում տեղի է ունեցել «Ֆրիտյոֆ Նանսենը եւ հայերը» խորագրով հոբելյանական միջոցառումը` նվիրված մեծ գիտնականի եւ մարդասերի ծննդյան 150-ամյակին:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հոբելյանական միջոցառմանը ելույթով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով կարեւորել է Նանսենի կատարած աշխատանքը` որպես փախստականների հարցերով առաջին հանձնակատարի:
«Հնարավոր չէ ավելի լավ գնահատել Նանսենի կատարած աշխատանքը, քան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի խոսքերով. «Ֆրիտյոֆ Նանսենի գործն Ավետարանի մարդկային թարգմանությունն է»,- ասել է դեսպանը:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ փիլիսոփա, լրագրող Հայկո Եսայանը, ում ընտանիքը նույնպես Հոլանդիա է ներգաղթել նանսենյան անձնագրով:
Նոյեմբերի 9-ին էլ Հայաստանում կնշվի մեծ հումանիստի 150-րդ տարեդարձը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ. սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նորվեգացի դիրիժոր Թերյե Միկելսենի եւ շեփորահար Թորմոդ Ասգարդի հետ: