Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը բարեկամ Չեխիայի Հանրապետություն և բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ներուժը՝ այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական, միջկառավարական և Հայաստանի ու Չեխիայի գործարար համայնքների միջև կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների դեսպաններն իրենց հերթին առավելագույն ջանքեր կներդնեն՝ հայ-չեխական հարաբերությունների վերոնշյալ դինամիկան պահպանելու և շարունակաբար զարգացնելու, ինչպես նաև համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում ընդլայնելու գործում:
Նշենք, որ դեսպանն ազգային տարազով էր: Ուշագրավ է, որ երեկ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը տարազով չէր, այլ կոստյումով էր: