|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն հաստատել է Երևանի քաղաքապետի ընտրության օրը:
Մինչ օրակարգի հարցին անցնելը նիստը նախագահող` Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2-ին, սեփական դիմումի համաձայն, հրաժարվել է նաև Երևանի ավագանու անդամությունից:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011 թվականի նոյեմբերի 15-ը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: