Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին: Ավագանու արտահերթ նիստում այս որոշումն ընդունվեց ձայների` 34 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ հուլիսի 16-ին ընտրություններ անցկացնելու առաջարկը ՀՀԿ խմբակցությանն էր: «Ելք»-ը ցանկանում էր, որ ընտրությունները նշանակվեն օգոստոսի 8-ին, սակայն որոշումը չընդունվեց ձայների` 15 կողմ, 34 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ ավագանու խմբակցություններն առաջարկում են քաղաքապետի թեկնածուներ, եւ եթե ընտրությունները տապալվեն, կնշանակվեն նոր արտահերթ ընտրություններ:
«Երկիր ծիրանի» խմբակցություն անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Ըստ նրա` Փոստանջյանը ազնիվ է, արդար, անկաշառ եւ «մինչեւ հոգու խորքը կրքոտ սիրում է մեր Երեւանը»: «Երկիր ծիրանի»-ն պահանջում է ավագանու լուծարում եւ նոր ընտրություններ: