|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի համոզմամբ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մասին լարված կամ թվացյալ լարված խոսակցություններով ցանկանում են զբաղեցնել ժողովրդին եւ անձերի միջեւ հարցերը նախապես լուծել: Մեսրոպյանը չի հավատում այն կարծիքին, թե կոալիցիայից դուրս գալուց ԲՀԿ-ն կարող է մեծ թվով ձայներ հավաքել:
Փորձագետը նշեց, որ «բոլորին են հայտնի ձայն հաշվողները, ովքեր իրենց դեմ աշխատել չեն կարող»:
Եւ չնայած նրան, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի շուրջ կրքեր բորբոքվեցին, բայց փորձագետն առավել քան համոզված է, որ վերեւների մեջ ընդդիմություն չի կարող լինել, «իսկ այսօրվա դոշ ծեծողներն էլ կարող են վաղը մտնել կոալիցիայից մեջ` պատճառաբանելով, թե մտահոգված էին ազգի ճակատագրով»: