Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրադրությունը շփման գծում շատ փխրուն է, գործնականում խաղաղություն չկա. Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիեւը: Նրա խոսքերով` չնայած 1994-ին հրադադարի պայմանավորվածությանը, մինչ օրս «խաղաղություն ձեռք չի բերվել»:
«Այդ պատճառով ոչ ոք չի կարող բացառել որեւէ սցենար շփման գծում: Այդ տեանկյունից բոլորի համար լավ կլինի, այդ թվում` Հայաստանի, որ հակամարտությունը որքան հնարավոր է արագ կարգավորվի»,- ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ամենավտանգավորն է, քանի որ կանխատեսումներ անել հնարավոր չէ: «Համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, ՄԱԿ-ի կանոնակարգի, Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Կան պետություններ, որոնք իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնել են իրենց հիմնական տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կենտրոնում: Լեռնային Ղարաբաղը երեւէ Հայաստանի հետ վարչական սահման չի ունեցել, նույնիսկ` խորհրդային տարիներին, այն կոչվում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ 30 տոկոսը էթնիկ ադրբեջանցիներ էին: Այդ պատճառով մենք ունենք բոլոր իրավունքները ցանկացած միջոցներով վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը: Սակայն մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով: Կարելի է ասել, որ արդեն 20 տարի է` միջազգային միջնորդները անարդյունք զբաղվում են այդ հարցով»,- նշել է Ադրբեջանի նախագահը: