Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բնապահպաններն ու Շիրակամուտի բնակիչներն ահազանգում են, որ երեկ շինարարական տեխնիկա է տեղափոխվել Թռչկանի ջրվեժի մոտ, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են սկսվել:
«Երկիր»-ի հետ զրույցում «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը ասաց. «Անկեղծ ասած տեղյակ չեմ շինարարություն սկսվել է թե ոչ, պարզապես գիտեմ, Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա է բերվել: Եթե անգամ շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, ուրեմն ծանր տեխնիկայի տեղակայումը դրա նախանշանն է» , - ասաց տիկին Զարաֆյանը և հավելեց, որ իրենք դիմել են բնապահպանության նախարարություն և նախարարը հանձնարարել է, որ շինարարական աշխատանքները դադարեցնեն:
Իսկ «Երկիր»-ի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու այս հարցը լուծելու համար, բնապահպանը պատասխանեց. «Մենք պահանջում ենք, որ բնապահպանության նախարարությունը սկզբունքայնություն և հետևողականություն դրսևորի սեփական գործողություններում: Պահանջում ենք նաև, որ հետ կանչեն ծանր տեխնիկան: Այդ փաստաթղթերը, որոնք ստորագրել է բնապահպանության նախարարը, անօրինական լինելուց բացի հակասում է նախարարի ստորագրած մեկ այլ` շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ հանձնարարականի:
Իսկ եթե ոչ, ապա մենք հարկադրված կլինենք ընկալել նախարարի բոլոր փարատող հայտարարությունները այս խնդրի վերաբերյալ որպես շեղող միջոց, երբ դանդաղ, սակայն հաստատուն քայլերով ոչնչանում է հատուկ պահպանության գոտին` Թռչկանի ջրվեժը»,- հայտարարեց Ինգա Զառաֆյանը: