Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 15:26
Սպորտ

Մինասյանը գիտի, ինչպես հաղթել իռլանդացիներին

Մինասյանը գիտի, ինչպես հաղթել իռլանդացիներին
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է «Սպորտ էքսպրեսի» հարցերին:

 

-Ձեզ հաջողվե՞ց շաբաթ գիշերը քնել:

-Հաղթանակը նշել ենք և քնել ենք առավոտյան 5-ին: Ինչ վերաբերում է, որ քաղաքն էր տոնում, ապա կասեմ, որ սա նորություն է մեր երկրպագուների համար: Հուսով եմ` կգա ժամանակ, որ մարդիկ մեր հաղթանակները սովորականի պես կընդունեն:

 

- Մակեդոնիայի դեմ խաղում Հայաստանի մոտ առաջին 20 րոպեները չէին ստացվում:

- Այսօր ես նայել եմ խաղից որոշ հատվածներ և անհավանական բան բացահայտել` արտագնա հանդիպումներում ավելի լավ ենք խաղում, քան տանը: Կարծում եմ, որ պատճառը տրիբունաների ճնշումն է:

 

- Անցած մրցաշրջանում Իսպանիայի դեմ խաղում Հայաստանը գնդակին չդիպավ:

- (Ծիծաղում է) Իսպանիայի հետ ոչ ոք գնդակ չի ստանում:

 

- Ինչու՞ էիք այդքան զսպված արձագանքում ձեր ընտրանու գոլերին:

- (Ծիծաղում է) Ժիլինայի կադրերն այնքան ցուցադրեցին, որ ինձ անհարմար զգացի: Կատակում եմ:  Իսկ իմ նորմալ արձագանքը գոլերին սովորաբար այնպիսին է, ինչպիսի Մակեդոնիայի հետ խաղում էր:

 

- Զգացվում էր, որ Մովսիսյանը շատ էր ուզում աչքի ընկնել այդ խաղում, որի համար էլ 2-րդ խաղակեսում Դուք նրան չփոխարինեցիք:

- Այո, զգացի նրա գոլ խփելու ցանկությունը: Նաև ուզում էի տեսնել, թե նա ինչպես կհամագործակցի Սարկիսովի հետ: 

 

-Սարկիսովը հայերեն չի խոսում, ինչպե՞ս եք դուրս գալիս այդ իրավիճակից:

- Սարկիսովի համար ռուսերեն թարգանում է Հովսեփյանը, ահա այսպիսի բազմալեզու հավաքական ունենք: Շուտով Օզբիլիզը կգա, նա էլ միայն հոլանդերեն է խոսում:

 

- Վերջին, ամենաբարդ քայլն է մնում Դուբլինում: Ինչպիսի՞ն են հաղթելու շանսերը:

- Իհարկե, 100%-ով չեմ կարող ասել, թե կհաղթենք, բայց պոտենցիալ կա: Պատահական կարող ես 1 խաղում հաղթել, բայց մենք արդեն 5 հաղթանակ ունենք: Հայաստանի հավաքականի խաղի որակը ցույց է տալիս, որ շանսեր կան:

 

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը Դուբլինում,  պարզապես խաղա իր խա՞ղը:

-Ոչ, դա բավական չէ: Ամեն բան պետք է կատարյալ լինի: Մենք չպետք է պատահական հաջողության սպասենք: Ի դեպ, մեր խփած բոլոր գոլերն աշխատված են:

 

- Գուցե խորհրդով դիմեք Ադվոկատին, նա գիտի, ինչպես հաղթել իռլանդացիներին սեփական հարկի տակ:

- Կարծում եմ` ինքս էլ լավ գիտեմ` ինչպես գլուխ հանել: