կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 14:12
Աշխարհ

ԱՄՆ կառավարությանը չի հաջողվել հաղթահարել տնտեսական ճգնաժամը

ԱՄՆ կառավարությանը չի հաջողվել հաղթահարել տնտեսական ճգնաժամը

ԱՄՆ կառավարությանը դեռ չի հաջողվել հաղթահարել 2008-ի տնտեսական ճգնաժամը. АВС հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է 2009-ի հունվարից իշխանության եկած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

Նրա կարծիքով` իր կառավարությանը հաջողվել է, սակայն, ապահովել «տնտեսության կայունացման հաստատուն առաջընթաց», թեեւ գործազրկության մակարդակը դեռեւս բարձր է:

 

Նախագահին խնդրել են մեկնաբանել հասարակական կարծիքի նոր տվյալները, որոնք վկայում են, որ, ամերիկացիների 55 տոկոսի կարծիքով, ինքը պարտվելու է 2012-ի ընտրություններում: Հաղորդավարը հետաքրքրվել է, թե դա չի՞ նշանակում, արդյոք, որ Օբաման նախընտրական պայքարին մասնակցում է թույլի դիրքերից, ինչին վերջինս համաձայնել է` հայրենակիցների տրամադրությունները վերագրելով նույն տնտեսական ճգնաժամին եւ հայտարարելով, որ դա իրեն չի վախեցնում: «Սովոր եմ հետեւից հասնող լինել»,- ասել է նա:

 

Նախագահը համոզմունք է հայտնել, որ, ի վերջո, ընտրողները կաջակցեն հենց իրեն` հասկանալով, որ «օգնել շարքային ընտանիքներին` վերածնելու ամերիկյան երազանքը» ընդունակ է այն քաղաքական գործիչը, որն ունի «ապագային ուղղված զարգացման հայեցակարգ»: