կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-03 13:29
Հասարակություն

7 անհայտ կորածներից 4-ը Վրաստանի քաղաքացիներ են

7 անհայտ կորածներից 4-ը Վրաստանի  քաղաքացիներ են

Երեկ երեկոյան` ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհայտ կորած են համարվում 8 հոգի: Արտակարգ  իրավիճակների նախարարությունն արդեն հրապարակել է  նրանց անուններ.

 

1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երեւանի բնակիչ)

2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)

3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)

4. Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

 

Yerkir.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ որոնողական աշխատանքները  շարունակվում են: Դեպքի վայրում  աշխատում են 8 փրկարար Լոռու մարզային փրկարար ջոկատից, 2 հրշեջ-փրկարար` Ստեփանավանի հրշեջ-փրկարար ջոկատից, 3 կամավոր` «Լոռե» հասարակական փրկարար ջոկատից, 8 փրկարար` Տավուշի մարզային ջոկատից, 5 հրշեջ-փրկարար Նոյեմբերյանի եւ 7 հրշեջ-փրկարար Իջեւանի հրշեջ-փրկարար ջոկատներից։

 

Տեղում են նաեւ 2 փրկարարական մեքենա, 1 ԶԻԼ-130 Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից, 1 շտապօգնության մեքենա, ճանապարհային ոստիկանության 2 մեքենա, Նոյեմբերյանի զորամասից 3 մեքենա (ԶԻԼ, ԿԱՄԱԶ, Ուրալ), «Լեւոն 2» ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր տեխնիկա։ Առավոտյան փրակարարներին են միացել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի լեռնափրկարարական ջոկատից 6 լեռնափրկարար:

 

ԱԻՎ-ից տեղեկացնում են նաեւ, որ այսօր առավոտյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն է զանգահարել Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանը եւ առաջարկել իր կառավարության աջակացությունը: Հայկական կողմը շնորհակալություն են հայտնել ու տեղեկացրել, որ  դրա կարիքը չի զգացվում։

 

 

 

Ներկայումս Տավուշի մարզում է նաեւ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ-ում Վրաստանի դեսպան`Թենգիզ Շարմանաշվիլին վրացական լրատվամիջոցներին հայտնել է, որ այժմ հայ փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում. «Դեպքի վայրում է գտնվում նաեւ դեսպանատան հյուպատոսը, որը անմիջական կապի մեջ է ինձ հետ: Հուսանք, որ մեր քաղաքացիները ողջ են»,- ասել է դեսպան Շարմանաշվիլին:

 

Մեր թղթակիցը հայտնում է, որ 30 րոպե առաջ նորից տեղի է ունեցել ակտիվ սողանք: Կա նոր փլուզման վտանգ: