Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Լրագրողներն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին խնդրեցին մեկնաբանել ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի` երեկվա հայտարարությունը, թե ԲՀԿ-ն իր հիմնական մրցակիցը համարում է ՀՀԿ-ին:
«Քանի որ կա կոալիցիոն հուշագիր, եւ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն հանդես են գալու միասնական ձեւով, ուրեմն մենք մրցակիցներ չենք, այլ գործընկերներ: Վարդան Բոստանջյանը, իմ կարծիքով, փոքր-ինչ սխալ տերմին է օգտագործել, բայց նա էլ գիտի, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, վերջ ի վերջո, նույն մեխին են խփելու եւ միասին են հանդես գալու: Այսինքն` մենք մրցակից չենք, այլ մրցակից ենք նեղ առումով, թե ով ավելի շատ ձայն կհավաքի, ինչն, իհարկե, ծառայելու է նույն նպատակին»,- պարզաբանեց նա:
Նշելով, որ հանրապետականը միշտ էլ հայտարարել է, որ ԲՀԿ-ն իր գործընկերն է, պատգամավորն այնուհետեւ շեշտեց, որ Հանրապետական կուսակցությանը հավասար որեւէ կուսակցություն Հայաստանում չկա` իր կարողությունների եւ իշխանության մեջ զբաղեցրած դիրքի առումով, ծրագրերի իրականացմանը ներգրավված մարդկային ռեսուրսների քանակով եւ այլն: