|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մի քանի օր առաջ մահացած մորը հուղարկավորելու նպատակով Հայաստան է ժամանել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը:
Երեկ թաղմանը ներկա է գտնվել իշխանական գրեթե ողջ վերնախավը: Չի եղել միայն Սերժ Սարգսյանը, որը բացակայում է հանրապետությունից:
Հարություն Փամբուկյանը, որն այժմ Մոսկվայում է ապրում, որոշ տեղեկություններով, որոշել է չվերադառնալ Հայաստան: Թերեւս նա չի մասնակցի նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին Փամբուկյանը ՀՀԿ շտաբի պետն էր: