|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԼՂՀ կառավարության` օրերս կայացած նիստում հավանության է արժանացել սոցապահովության նախարարության ներկայացրած կարգը, ըստ որի` կկազմակերպվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները եւ տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով ԼՂՀ-ում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը:
Կարգի համաձայն՝ բնակելի տունը սեփականության իրավունքով տրամադրվում է այն վերաբնակ ընտանիքին, որը տվյալ բնակարանում ապրել է 10 տարի: Բնակարանը համատեղ սեփականություն է հայտարարվում ընտանիքի` այդտեղ փաստացի բնակվող բոլոր անդամների համար:
Այսպիսով` վերաբնակիչներն կդառնան իրենց տների սեփականատերերը: Գործընթացը սկսվել է դեռեւս անցյալ տարի, երբ կառավարությունը որոշել է սկսել վերաբնակեցման ծրագրում ընդգրկված համայնքների տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։ Այժմ արդեն վերաբնակիչները խնդիրների առաջ չեն կանգնի պետական տարբեր ծրագրերից, այդ թվում` վարկավորումից օգտվելու համար։