կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 14:13
Քաղաքական

Քոչարյանից ազատվեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհի՞վ

Քոչարյանից ազատվեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհի՞վ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Ռուսաստանի թե' ներքին, թե' արտաքին քաղաքականության մեջ առաջիկա փոխատեղումների համատեքստում արմատական փոփոխություններ չի ակնկալում:

 

Ըստ նրա` ե'ւ Մեդվեդեւը, ե'ւ Պուտինը նույն քաղաքական դավանանքին են պատկանում, հետեւաբար` Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքում անձերի փոփոխությունը որեւէ բան չի պայմանավորի:

 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը եւս կարծիք հայտնեց, որ պուտինյան ժամանակաշրջանը Ռուսաստանում չի վերջացել: Այնուհետեւ գոհունակությամբ եզրակացրեց, որ եթե Ռուսաստանում սցենարն այնպես զարգացավ, որ Պուտինը դարձավ վարչապետ, ապա Հայաստանում նմանատիպ սցենար չեղավ մի պատճառով` Կոնգրեսը թույլ չտվեց:

 

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքականություն մտնելը եւ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը կանխեց այդ գործընթացը, բայց Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հիշեցնելու է իր գոյությունը. նա անընդհատ բզբզում է, որ էլի վերադառնա»,- նշեց Մակեյանը` կարծիք հայտնելով, որ ե'ւ այսօրվա նախագահին, ե'ւ իշխող բուրգին Քոչարյանի վերադարձը ձեռնտու չէ, որովհետեւ այդ դեպքում Հայաստանում կլինի իրական երկիշխանություն. Սերժ Սարգսյանը իշխանությունը ստիպված կլինի կիսել Քոչարյանի հետ, իսկ բուրգը կդառնա երկու տիրոջ ծառա: