|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ երկու ազդեցիկ անհատներ հանդիպում են ունեցել Facebook-ի «Պալո Ալտո» շտաբում: ԱՄՆ նախկին նախագահն իր գրքի շրջագայություններով այցելել է Մարկ Զակերբերգին: Հանդիպումն օն-լայն ցուցադրվել է Facebook-ով:
Բուշը մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում համոզել է Զակերբերգին, որ իրենք շատ ընդհանրություններ ունեն: Նա համեմատել է իր՝ Սպիտակ տանն անցկացրած ժամանակը Զակերբերգի՝ սոցիալական ցանցի նկատմամբ առաջնորդությանը: Բուշն ասել է, որ նրանք երկուսն էլ ստիպված են եղել արագ և բարդ որոշումներ ընդունել, նրանք երկուսն էլ կրթության հանդեպ կիրք են զգում և երկուսն էլ խիստ քննադատության են ենթարկվել:
Զակերբերգի այն հարցին, թե ինչու է Բուշը հենց Facebook-ն ընտրել (և ոչ Google-ը, Apple-ը կամ Twitter-ը) խոսելու համար, Բուշ կրտսերը պատասխանել է. «Որովհետև դուք շատ մարդկանց ուշադրությունը սեվեռել եք մեզ վրա, իսկ ես փորձում եմ գիրք վաճառել»: